Posted by: | Posted on: Դեկտեմբերի 13, 2016

Գառնի բանավանի հիմնական դպրոցը հիմնադրվելէ 1983 թվականին:

Նորաբաց դպրոցի տնօրինությունը 1983-88 թթ. ստանձնել է Էվելինա Հրաչյայի Աբրահամյանը, ում  աշխատանքային 5 տարիների ընթացքում դրվեցին լավագույն ավանդույթների հիմքերը:

 1988-ից ռուսական ութամյա դպրոցը դարձել է հայկական, իսկ 1993 թվականին արդեն` դպրոց-վարժարան:

1988-ից 1994 թթ. դպրոցի տնօրենի դժվարին գործն իր ուսերին է տարել  Ջուլիետա Բալանյանը,  այնուհետև` հաջորդաբար Հարություն Արտավազդի Բաբայանը (1994-96 թթ.), Կարինե Արամայիսի Զաքարյանը (1996-2008թթ.):

 2008-ից Գառնի բանավանի հիմնական դպրոցի ղեկավարումը ստանձնել է Ա. Գասպարյանը:

Նրա ղեկավարած այս տարիները դպրոցի կյանքում առանձնանում են որպես վերելքի և ամրակայման շրջան:

Դպրոցի կյանքում նշանակալից եղան հատկապես  2015, 2016  թվականները, երբ դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգում գյուղական մեծ և միջին հիմնական դպրոցների ցանկում Գառնի բանավանի հիմնական դպրոցը զբաղեցրեց առաջին տեղը:

Ներկայիս մանկավարժական կոլեկտիվը, որը հիմնականում բաղկացած է մասնագիտական բարձր կրթություն ստացած երիտասարդ մասնագետներից, ջանք ու եռանդ չի խնայում կրթության որակի բարձրացման, արտադպրոցական և ներդպրոցական աշխույժ կյանքի ապահովման համար: Այդ մասին են վկայում մի շարք օլիմպիադաներին  և  մրցույթներին աշակերտների մասնակցությունն ու արձանագրած հաջողությունները,  կազմակերպված տարաբնույթ ու բազմաբովանդակ միջոցառումները, բաց դասերն ու ամենօրյա դասալսումները,  որոնք նպաստում են ուսուցիչների անընդմեջ կատարելագործմանը:

Գառնի բանավանի հիմնական դպրոցը  պարբերաբար համալրվում է անհրաժեշտ գույքով,  տեխնիկայով,  համապատասխան սարքավորումներով կահավորված դասասենյակներով, լաբորատորիաներով,  ինչը առավել գործնական է դարձնում դասապրոցեսը: